|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Գաղտնիք չէ, որ 2011-ին ակադեմիական համակարգի ինստիտուտների աշխատակիցները հունվար, փետրվար ամիսների աշխատավարձ դեռ չեն ստացել: Սակայն, ինչպես հավաստիացրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, փետրվարի 22-ին հունվարի աշխատավարձերն արդեն վճարվել են:
«Մենք հունվարի 26-ին վճարման պայմանագրերի նոր ձեւն ուղարկել ենք գիտական հիմնարկներ, եւ վերջիններիս արձագանքը շատ ուշ է եղել: Մենք մեղավոր չենք, մինչեւ վերջիններս չստորագրեն, մենք չենք կարող աշխատավարձ վճարել»,- ասաց Հարությունյանը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե այդ դեպքում ինչն է եղել հիմնարկների` պայմանագրի ստորագրումն ուշացնելու պատճառը, Ս. Հարությունյանը պատասխանեց, որ չգիտի: