Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀԱԿ-ի կողմից կազմակերպված մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ներկայացված` 15 կետից բաղկացած պահանջագիրը խոսում է Կոնգրեսի մարտավարության փոփոխության մասին. այսօր լրագրողների հետ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի` եթե ՀԱԿ-ը նման պահանջագիր է ներկայացնում իշխանություններին եւ միաժամանակ հայտարարում է, որ միայն դրա կետերի զգալի մասի լուծման դեպքում իրենք կգնան երկխոսության , դա պետք է ընկալել որպես մեղմացում:
Սակայն, մյուս կողմից, նույն պահանջագրում ներկայացված է հրաժարականների մի ամբողջ շարք, ինչպես նաեւ ամրագրված է արտահերթ ընտրությունների մասին բանակցելու կետ, որոնք, ըստ Սաֆարյանի, փակուղային իրավիճակ են ստեղծում:
Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով`«ընդդիմությունն իր զինանոցում միշտ էլ ունենում է արդարացի պահանջներ, բայց չպետք է դրանք ուլտիմատումի ձևով ներկայացնել»: Ըստ նրա` իշխանությունները պետք է լուծեն հասարակությանը մտահոգող խնդիրները, որոնք արտահայտվում են ընդդիմության շուրթերով` «անկախ նրանից, թե որ ընդդիմադիր ուժն է այդ մասին բարձրաձայնում»:
Պատգամավորը եւս մեկ անգամ կոչ արեց ընդդիմությանը` երկխոսության գնալ իշխանությունների հետ: