կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-08 02:22
Իրավական

Եվրոպահայերը սթափության կոչ են անում

Եվրոպահայերը սթափության կոչ են անում

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպը` նշելով, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների եւ շարքային քաղաքացիների դեմ  ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած անհարգալից վերաբերմունքը համարում է Հայաստանի  կայունության, անվտանգության, խոսքի իրավունքի  եւ, բնականաբար, երկրի միջազգային վարկանիշի դեմ ուղղված սպառնալիք:

 

«Սթափության կոչ ենք ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաեւ ԱԺ անկախ պատգամավորներին, ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը եւ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառաելու: Անվերապահորեն զորակցում ենք խոշտանգված պատգամավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից եւ հայացքներից»,- ասված է հայտարարության մեջ: