Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները զարմացած են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի անակնկալ որոշումից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ' անդրադառնալով եվրոպահայերի երրորդ համագումարի ընթացքում բարձրացված հարցերին:
Սակայն, նրա խոսքով, Եվրախորհրդի ներկայացուցիչների դիրքորոշումն էլ հիասթափեցրել է եվրոպահայերին, ովքեր իրենց հերթին դժգոհել են, որ Եվրախուրհուրդն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել տարբեր առումներով Հայաստանին աջակցելու համար. օրինակ' տնտեսական:
Մանոյանը նաև նշեց, որ Եվրամիության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել` ամրապնդելու եվրոպահայերի հետ ունեցած սերտ հարաբերւթյունները:
Նշենք, որ Եվրոպահայերի 3-րդ համագումարը, որին մասնակցել են ավելի քան 20 երկրների 170 մասնակիցներ, տեղի է ունեցել հոկտեմբերի 14-15-ին` Բրյուսելում:
Օրակարգում եղել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են հայությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, ջավախահայության իրավունքներ եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` նոր մարտավարության մշակում և այլն:
Համագումարին մասնակցել են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: