կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-26 13:12
Հասարակություն

Եվրոպահայերը մտահոգված են

Եվրոպահայերը մտահոգված են

Թուրքիան և  միջազգային հանրությունը պետք է հասկանան,  որ հայ ժողովրդի խնդիրը Ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայից միայն ներողություն լսելը չէ, այլ հատուցման պահանջը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

 

Անդրադառնալով եվրոպահայերին մտահոգող խնդիրներին`  նա կարևորեց  Արցախի ճանաչումն ու արցախցիների  անվտանգության ապահովումը:

 

Ըստ Կարապետյանի` այսօրվա հրատապ խնդիրներից է նաեւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես` Ջավախքում լեզվի խնդիրը: «Մեր պահանջներից մեկն այն է, որ հայերենը Ջավախքում դառնա երկրորդ լեզու»,- ասաց նա և հավելեց, որ այն հանգանակությունները, որոնք հատկացվում են Ջավախքին, պետք է օգտագործվեն միայն նրանց խնդիրների լուծման համար:

 

Սակայն Կարապետյանը համարում է, որ հիմնական խնդիրը թերևս Հայաստանի` Եվրոպային մերձենալն է: Նա նշեց, որ  Եվրոպայի հայկական համայնքներում ակտիվությունը մեծ է, սակայն, միևնույն ժամանակ, ցավով փաստեց, որ այդ  գաղութները  համալրվում են Հայաստանից  արտագաղթածների հաշվին: