Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս "հեղափոխությունը" լակմուսի ու մեթիլ օրանժի նման ցույց տվեց մեր թթվածության աստիճանը։ Ինձ թվում էր, որ մենք, ի տարբերություն նախկին ԽՍՀՄ այլ ազգերի, ոչ միայն միատարր ենք, այլև միակամ ենք մեր հայրենասիրության ու ազգային հատկանիշների մեջ։ Եւ ես չգիտեի, որ մենք այսքան ատում ենք իրար, որ պատրաստ ենք հայհոյել ու պարսավել, մեկս մեկի վրա հոխորտալ ու պիտակներ փակցնել։
Ինձ թվում էր, որ ամբողջ Հայ ժողովուրդն է հպարտանում Արցախով ու մեր հաղթանակներով։ Սակայն պարզվեց, որ ոչ։ Պարզվեց, որ մեր մեջ ոմանք կարող են թուրք անվանել մարդկանց միայն այն պատճառով, որ ծնունդով Արցախցի են։ Պարզվեց, որ ցույցի դուրս եկած հայրենասեր երիտասարդներին կարող են երիտդաշնակ անվանել, նկատի ունենալով երիտ թուրքերին։ Պարզվեց, որ մենք երևանցի ու գեղցիներ ենք, պարզվեց, որ Հայաստանցի ու ախպար ենք։
Ես չգիտեի, որ ասֆալտին պառկեցնելու կոչերն ու այդ պատճառով կապիտալի արտահոսքն ավելի կարևոր են, քան այնպիսի օրենքների ընդունումը, որոնք կբերեին ներքին կոնսսենսուսի ու նրան, որ այդ կապիտալի տերերը ինվեստորներ դարձած՝ այդ դրամը այստեղ ներդնեին։
Ես չգիտեի, որ վարչապետը մեծամասնության վարչապետն է լինելու, ոչ թե Հայ ժողովրդի։ Իսկ մեծամասնությունը, աշխարհի բոլոր երկրներում էլ հակված է փոքրամասնություն դառնալաու, եթե ղեկավարները միասնության ու ընդհանուր հայտարարի չեն բերում սեփական ժողովրդին։ Ես, օրինակ, չգիտեի, որ ամենահայտնի կոռուպցեներները "Վատիկանի պադվալներում են պախկված", և որ այդ մասին հարկավոր է հայտարարել Հռոմում։ Լավ էր, այդ նույն Հռոմում մի առողջ ու ազատ մարդ (Խիզախ Հայուհի) կար, ով սթափության կոչ արեց սուպերվարչապետին։
Չէ։
Սա իսկական հեղափոխություն է այն առումով, որ ես իսկապես ոչինչ չգիտեի»։