Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյան դեմ «Կոշ» ՔԿՀ-ում անցած տարվա նոյեմբերի լույս 11-ի գիշերը կազմակերպված հարձակման դեպքի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլախվոր դատախազությունից թերթի թղթակցին ասել են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` փետրվարի 16-ին ստորագրած որոշման հիման վրա, որով նա վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի` դեկտեմբերի վերջին կայացրած որոշումը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 118 հոդվածի («Ծեծ») հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, քանի որ «Կոշ» ՔԿՀ-ն գտնվում է Արագածոտնի վարչական տարածքում: