|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում ադրբեջանցի Օրհան Աբասի դեմ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչության կոչ» հոդվածով. հայտնում է Русарминфо-ն:
Բանն այն է, որ նա Facebook սոցիալական ցանցում 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին գրառում է արել և դիմել Վրաստանում բնակվող արդբեջանցիներին՝ կոչ անելով բողոքի ակցիա անցկացնել Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջև և հայկական դրոշ այրել:
Ըստ Աբասի` 2016 թվականի ապրիլին իրեն հրավիրել են հարցաքննության, ապա հայտնել, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել:
2018-ի մայիսին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը: Աբասն ազատ է արձակվել 6 հազար լարի գրավի դիմաց: Քրեական գործով վերջին նիստն անցկացվել է հունիսի 20-ին, որի ընթացքում դատախազը նրա համար առաջարկել է պատիժ՝ 2-6 տարի ազատազրկման տեսքով: