Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կյանքից հեռացել է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի նախագահ, առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանը:
Նա 231 գիտական աշխատության, այդ թվում` 12 մենագրության, 5 գյուտի, 4 մեթոդական ձեռնարկի հեղինակ էր: Պրոֆեսոր Թամազյանը 8 դոկտորական ատենախոսության եւ 37 թեկնածուական թեզի գիտական ղեկավար էր: Նրա ղեկավարությամբ 108 կլինիկական օրդինատորներ եւ ասպիրանտներ ստացել են իրենց հետդիպլոմային կրթությունը:
Արցախի պատերազմական գործողությունների ժամանակ վիրավոր ազատամարտիկների վիրաբուժական օգնությունը բարձր որակով կազմակերպելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանով պարգեւատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով (2000թ.):
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
2003 թ. Լոռու եւ Տավուշի մարզերի ազգաբնակչության գերակշիռ ձայներով մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր: