Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր ցավն ու ողբերգությունն ուրիշ է։ Օրական մի քանի տասնյակ քաղաքագետներ, քաղաքաբաններ, անբաններ ու դատարկաբաններ քննարկում եմ մեր ողբերգական վիճակը, իշխանությունների անճարակությունը, նյուանսն ու նրբությունը, օֆն ու քենը՝ մի կողմ թողած այբն ու բենը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան Համլետ Պետրոսյանը։
«Մեր ցավն ու ողբերգությունն ուրիշ է։ Օրական մի քանի տասնյակ քաղաքագետներ, քաղաքաբաններ, անբաններ ու դատարկաբաններ քննարկում եմ մեր ողբերգական վիճակը, իշխանությունների անճարակությունը, նյուանսն ու նրբությունը, օֆն ու քենը՝ մի կողմ թողած այբն ու բենը։
Ինչքա՜ն են սիրում էս մարդիկ պարզ իրավիճակի բարդ մատուցումը։
Ռուսներն ու ազերիները փակել են ճանապարհը, կիսաբացելու են, փակելու են՝ նպատակը պարզ է։
Սիրելի արևմուտքը հազիվ է դիմակայում Ռուսաստանին Ուկրաինայում և նույնիսկ չգիտի վերջը։ Արևմուտքը գիտի՝ թե ով և ինչու է փակել ճանապարհը։ Բայց խուսափում է դիմակայել նաև Ադրբեջանին ու Թուրքիային։ Դեռ մի քիչ էլ վախենում է։ Կոչեր են հղում, զանգում են, ասում են, բայց ոչ ավելին։ Արևմուտքը համոզված է, որ ավելի հեշտ է կերակրել 120 հազար փախստականի, քան թե առճակատման գնալ։ Հայրենիքի կորստի ցավը հասկանալի չէ պրագմատիկ ու կենցաղասեր հանրույթին։ Եվ դա նա հա ակնարկում ու հասկացնում է մեզ։
Այո, եթե ելևէջներն ու պաթոսը հանենք, մենք մենակ ենք մեր թշնամիների դեմ։ Մեր խելքով, մեր բազկով, մեր վճռականությամբ կամ մեր թուլությամբ, մեր էգոիզմով, մեր մունաթով»,- գրել է նա։