|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չինաստանի իշխանությունները արգելափակել են LinkedIn սոցիալական ցանցը` փորձելով կասեցնել «ինտերնետային հեղաշրջումը»: Այս մասին հաղորդում է pcworld.com կայքը: Տեղեկությունը հաստատում է նաեւ հենց Linkedin-ի ներկայացուցիչը եւ համոզմունք հայտնում, որ այլ կայքեր էլ կարգելափակվեն:
Չինական իշխանությունների կողմից կիբեռ ոլորտում իրականացվող սահմանափակումները աշխարհում ամենախիստն են, օրինակ` նախորդ տարվա ամռանը դադարեցվել էր Google որոնողական կայքի աշխատանքը: Իսկ դեկտեմբերին Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը հայտարարել էր ինտերնետային զանգերի արգելքի մասին, ինչի հետեւանքով Skype-ի ծառայություններն այլեւս մատչելի չէին այդ երկրում: Նմանատիպ խնդիրներ եղել են նաեւ` կապված Facebook, Twitter, YouTube կայքերի հետ:
Նշվում է նաեւ, որ այս արգելափակումները նպատակը ոչ միայն հեղաշրջումներից խուսափելն է, այլեւ սեփական սոցիալական ցանցեր ստեղծելը: Ներկայումս Չինաստանն ունի աշխարհում ամենամեծ «ինտերնետացված» բնակչությունը` 457 միլիոն օգտագործող: