|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր առավոտյան ժամը 05.09-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-5-րդ կմ-ում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 05.17-ի դրությամբ` երկու ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից տեղի ուժերով և շարունակել ընթացքը: Մինչ «Որսմար» ՍՊԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը` ժամը 06.20-ի դրությամբ, հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա:
Ժամը 07.25-ի դրությամբ ձնակույտից դուրս է բերվել ևս 6 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներիի կողմից տեղում իրականացվում է հերթապահություն: