Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Իտալական «Միլանի» հարձակվող, ազգությանբ շվեդ Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ քննադատել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային. հայտնում է AS-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս «կապտանռագույնների» կազմում, սակայն ստիպված էր լքել ակումբը Գվարդիոլայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
«Իմ միակ խնդիրը «Բարսելոնայում» «փիլիսոփա» Գվարդիոլան էր։ Ուրիշ ոչ մեկի հետ ես խնդիրներ չեմ ունեցել։ Չեմ կարծում, որ այդ ակումբում կգտնվի որևէ մեկը, ով իմ մասին վատ կարտահայտվի։ Մեծ հաշվով, ես մինչև հիմա չգիտեմ, թե ինչ է այնտեղ կատարվել իրականում։ Ես պատասխանի եմ սպասում», - եզրափակել է Զլատանը։