|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Զլատան Իբրահիմովիչը վերջապես պարզաբանել է անցած տարի տրանֆերային պատուհանի ժամանակ իր տեղափոխության մասին լայն տարածում գտած լուրերը:
Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում շատ էր Խոսվում Զլատանի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին: Վերջինս խոստովանել է, որ ամռանը բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սակայն արդյունքում շվեդը մերժել է «քաղաքացիներին», քանի որ չի ցանկացել այդ ակումբում խաղալ «միան հանուն փողի»:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ «Սիթիի» ներկայացուցիչներին: Նրանք հիանալի նախագիծ էին կազմել, սակայն ես փողի համար խաղացողներից չեմ: Ինձ համար կարևոր է, թե ինչ ապագա ունի թիմը և ինչ հնարավորություններ են բացվում: Այս առումով «Սիթին» ինձ չէր համապատասխանում: Կարծում եմ` երկու տարի անց «քաղաքացիները» թոփ-ակումբ կդառնան, բայց ես չեմ կարող սպասել: Ես ցանկանում եմ թոփ-ակումբում խաղալ հիմա, երբ գտնվում եմ կարիերայիս զենիթում: Այդ պատճառով ես տեղափոխեցի «Միլան»,- խոսքը եզրափակել է Զլատանը: