Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտիմեկյան հանրահավաքից հետո ՀՀԿ-ն հայտարարեց, որ իշխանությունները որեւէ վերջնագիր չեն ընդունում ՀԱԿ-ից: Այդ կապակցությամբ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընդամենը «տղայական» պատասխան է հնչեցրել, եւ ըստ նրա` շարմազանովների կամ գալուստսահակյանների ասածը չի կարելի իշխանությունների պատասխան համարել:
«Ես կարծում եմ, որ այն, ինչ հանրահավաքից հետո հայտարարել են իշխանության ներկայացուցիչները, ընդամենը տղայական ռեակցիա է, բայց մենք էլ ցանկանում ենք բացատրել իշխանավորներին, որ խոսքը նրա մասին, չէ, թե ում ամբիցիան է բավարարվելու: Սա իրենք ընկալել են որպես մարտահրավեր իրենց ամբիցիաներին»,- ասաց Լ. Զուրաբյանը` հավելելով, որ խնդիրը շատ ավելի բարդ է:
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իշխանությունները դեռ մտածելու ժամանակ ունեն, եւ կոչ արեց զերծ մնալ ավտորիտար ու գողական մտածելակերպին հատուկ դրսեւորումներից` փորձելով մշակել ավելի ադեկվատ պատասխան: