Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս «Ազգ» օրաթերթը «Մանկապարտեզի տեղում 16-հարկանի էլիտար «էլիտար» շենք» վերնագրով հոդվածում անդրադարձել էր Նալբանդյան 106 հասցեում գտնվող ոստիկանության տնտեսական վարչության թիվ 1 մանկապարտեզին, որը, կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է «Ավագ Շին» ՍՊԸ-ին:
30-ամյա մանկապարտեզի տեղում ընկերությունը 16-հարկանի շենք է կառուցելու:
Ըստ սոցիալական ցանցերում պտտվող լուրերի, տարածքում գտնվող մի քանի տասնյակ ծառեր պետք է հատվեն:
Այսօր` ժամը 13:00-ին, Նալբանդյան 106 հասցեում տեղի կունենա «Ծառափրկիչ» ակցիան, որի նպատակն է պաշտպանել նախկին մանկապարտեզի տարածքում մնացած ծառերը:
Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ քաղաքային իշխանությունների ու բնապահպանությամբ զբաղվող գերատեսչությունների մեղքով քաղաքի կենտրոնում սակավաթիվ ծառերը դարձել են «մահապարտ»:
Գովելի է, որ, արձագանքելով մամուլի հրապարակմանը, քաղաքացիներն ու շենքի բնակիչները պայքարում են անարդարության դեմ` այս կերպ փորձելով ձեւավորել քաղաքացիական հասարակություն: