|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարան են հրավիրվել մայրաքաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում բնակվող շուրջ մեկ տասնյակ բնակիչներ՝ ստանալու իրենց հողամասերի նկատմամբ իրավունքի ձևակերպման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումները։
Դեռևս 1990-ական թվականներին այդ թաղամասերի և նախկին Հաղթանակ գյուղի տարածքում հողատարածքներ են հատկացվել մոտ 1300 ընտանիքի: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այդ քաղաքացիներից ընդունել է դիմումներ և կատարել պետական գրանցումներ: 2005-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու հարցի լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:
Հարցի կանոնակարգման համար, ըստ գործող օրենսդրության, անհրաժեշտ է Երևանի քաղաքապետի որոշումը և հողամասերի գլխավոր հատակագիծը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ` փետրվարի 7-ից գործընթացը վերսկսվել է:
Նշենք, որ երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարան է դիմել մոտ 30 ընտանիք։ Դիմումների մերժման դեպքում քաղաքացիներին ներկայացվում է մերժման պատճառը՝ համակողմանի հիմնավորված և պարզաբանված պատասխանով:
Իսկ Հաղթանակ գյուղում հողհատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին և համապատասխան առաջարկություն կներկայացնի 3 ամսվա ընթացքում. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: