կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 17:12
Աշխարհ

Պատրաստ եմ զիջել տարածքների մի մասը` հանուն Բելգրադի հետ համաձայնության. Կոսովոյի նախագահ

Պատրաստ եմ զիջել տարածքների մի մասը` հանուն Բելգրադի հետ համաձայնության. Կոսովոյի նախագահ

Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զիջել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը` հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության: Այս մասին, ըստ Կոսովոյի «Gazeta express» պարբերականի, նա հայտարարել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:

«Եթե սահմանի փոքր շտկումը վերջնական համաձայնության գինն է, դա պետք է ընդունելի լինի»,- հայտարարել է Թաչին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Կոսովոյի հյուսիսի ամենակարևոր օբյեկտները՝ Կոսովսկա Միտրովիցա քաղաքի հյուսիսային մասը, Գազիվոդե ջրամբարը՝ էլեկտրակայանով, և Տրեպչա հանքահարստացուցիչ կոմբինատը, կլինեն ալբանական, և դա չի քննարկվելու:

Թաչին նաև նշել, որ Ռուսաստանը «պատրաստ է ընդունել այն համաձայնությունը, որին կհասնեն կողմերը»:

Ըստ որում` չճանաչված հանրապետության ղեկավարը չի թաքցնում, որ համաձայնության գլխավոր նպատակը Բելգրադի կողմից Պրիշտինայի պաշտոնական ճանաչումն է և դրանից հետո Կոսովոյի անդամակցումը ՄԱԿ-ին:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` համակողմանի աջակցության համար և  հավաստիացրել է, որ «չի ընդունի այն համաձայնությունը, որն ընդունելի չի լինի Վաշինգտոնի համար»: