|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի կարծիքով` «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Վլադիմիր Լենինի դին հարկավոր է հողին հանձնել, բայց ոչ հիմա` փոքր-ինչ ուշ:
Նա համարում է, որ անհրաժեշտ է հարմար պահ գտնել, որ երկրում պառակտություն չսկսվի:
Ռուսաստանցիների շրջանում այս տարվա հունվարի 29-30-ը անցկացված հարցման արդյունքներով` նրանց մեծ մասը` 61 տոկոսը, համարում է, որ Լենինի դին հարկավոր է հողին հանձնել, ընդ որում, 43 տոկոսի կարծիքով, դա պետք է անել անհապաղ, իսկ 18 տոկոսի կարծիքով` անհրաժեշտ է սպասել, քանի որ դեռ կենդանի են մարդիկ, որոնց համար Լենինը թանկ է: Սոցիոլոգների տվյալներով` դամբարանում հեղափոխության առաջնորդին թողնելուն կողմ է հարցվածների 29 տոկոսը:
Ի դեպ, վարչապետ Վլադիմիր Պուտինը անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ կգա ժամանակը, եւ ժողովուրդը կլուծի Լենինի հուղարկավորության հարցը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակայնորեն այդ թեմային չի անդրադարձել: