|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեկ Լիբիայի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի միջնեկ որդին եւ Լիբիայում ծագած խռովությունների համար մեղադրել սիոնիստական ու օտարերկրյա ուժերին:
Նա նաեւ նշել է, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ եւ ոչ մի դեպքում չեն թողնելու իրենց երկիրը թուրքերին կամ իտալացիներին: Կրտսեր Քադաֆին խոստացել է նաեւ հաշվեհարդար տեսնել խռովություն հրահրած բոլոր անձանց հետ:
Ավելի վաղ երկրում խռովություններ հրահրելու եւ սիոնիստական ուժերին ծառայելու մեղադրանքով արդեն ձերբակալվել են օտարերկրացիներ, այդ թվում` թուրքեր:
Ի դեպ, Թուրքիայի քաղաքացիներին Բենգազիից հայրենիք տեղափոխելու համար ուղարկված ինքնաթիռը վերադարձել է առանց ուղեւորների. լիբիական իշխանությունները թույլ չեն տվել նրան վայրէջք կատարել. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: