Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ հեռախոսազրույցում հորդորել է միջնորդական առաքելություն ձեւավորել` Լիբիայում ստեղծված իրադրությունը կարգավորելու համար:
Չմանրամասնելով, թե երբ է կայացել հեռախոսազրույցը, կիրակի օրն այդ մասին հայտարարել է Չավեսը` նշելով, որ դա պետք է իրականություն դարձնել հնարավորինս շուտ` միջազգային հանրության աջակցությամբ. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
«Ես ծրագրում եմ մոտ ժամանակներս զբաղվել այդ հարցով եւ քննարկել այն երկրների առաջնորդների հետ: Միջնորդական առաքելության մեջ հարկավոր է ընդգրկել հնարավորինս շատ ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որպեսզի արագ դադարեցվի այդ խելահեղությունը»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին նա հանդես էր եկել արաբական երկրներում ստեղծված իրավիճակը հարթելու սեփական ծրագրով, որի համաձայն`Լիբիա էր ուղարկվելու միջնորդական առաքելություն` Լատինական Ամերիկայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի ներկայացուցիչներով: Առաքելության կազմում Չավեսն առաջարկում էր ընդգրկել նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերին, որը 2002 թվականին միջնորդի դեր էր կատարել վենեսուելական իշխանությունների ու ընդդիմության միջեւ եւ օգնել էր սահմանադրական ճանապարհով լուծել երկրում ծագած քաղաքական ճգնաժամը:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ այլ եվրոպական երկրներ լուրջ չվերաբերվեցին Վենեսուելայի նախագահի ծրագրին: