|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Էստոնիայում փետրվարի 21-ը հայտարարված է համազգային սգի օր երկրի մանկատներից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Մանկատունը գտնվում է Հաապսապու փոքրիկ քաղաքում: Այնտեղ ապրում են ուղեղային լուրջ խախտումներով եւ հենաշարժային համակարգի խնդիրներով երեխաներ:
Հրդեհը տեղի է ունեցել հանգստի ժամին, երբ բոլորը եղել են շենքում: Հրշեջները շատ արագ են ժամանել, սակայն չեն կարողացել հանգցնել փայտե շինությունն ամբողջովին բռնկված է եղել:
Դեպքի պահին մանկատանը եղել է 44 մարդ, 10-ը զոհվել են, եւս 10-ը` հոսպիտալացվել:
Ըստ ոչ պաշտոնական վարկածի` մանկատունը հրդեհել է մանկատան նախկին սաներից մեկը, ով ունի հոգեկան խնդիրներ: