Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հայաստանում իրավիճակը շատ տխուր է, եւ եթե այսպես շարունակվի, պետությունը երկար չի գոյատեւի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
Սակայն գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը համամիտ չէ: Ըստ նրա` ներկայումս ե'ւ պետությունը, ե'ւ հասարակությունը լուրջ գործընթացների մեջ են, որոնք որոշակի հանգուցալուծման կտանեն, սակայն ոչ պետության վերացմանը:
Անդրադառնալով կոալիցիոն հուշագրի ստորագրման` Տ. Պասկեւիչյանն ասել է. «Որեւէ մարդ, ով նախագահի աթոռին է նստել, չեմ կարծում, որ երբեւէ այսչափ նվաստացած լինի: Անգամ եթե ԲՀԿ-ն հուշագրի տակ դրեց իր ստորագրությունը, փաստեց, որ «ճիշտ է դու լավ մարդ եւ նախագահ չես, բայց մենք ստորագրում ենք»:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Մերձավոր Արեւելքի դեպքերը շղթայական են, եւ գուցե հերթը Հայաստանին էլ հասնի: