Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միանշանակ է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները որոշումներ են ընդունում իրավիճակին ոչ համահունչ , և հասկանալի է, որ դժվարին իրավիճակում են և՛ Հայաստանը, և՛ Արցախը։ Այս մասին ԱՄՆ դեսպանատան դիմաց ընթացող նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօրվա նստացույցերը Եմ ներկայացուցչության և համնախագահող երկրների դեսպանատների դիմաց ուղղված են նրան, որպեսզի գործնական քայլեր ձեռնարկվեն՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ և համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շեղող գործողություններ են իրականացնում․ իրենց վերաբեմունքը, քայլերը թե՛ օրենսդիրում, թե՛գործադիրում ցույց են տալիս, որ անտարբեր են Արցախի ժողովրդի նկատմամբ։ Արցախի այսօրվա մեր քույրերն ու եղբայրները դժվարին իրավիճակում են, և Արցախի ապագան Արցախի ինքնորոշում ն է։ Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը Խորհրդային միության փլուզման ժամանակ ինքնորոշվել է, անկախությունը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ և ՀՀ-ն իր հանձնառությունը պետք է կատարի՝ Արցախի անվտանգության ապահովման առումով»,- ասաց Սեյրան Օհանյանը։