կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 02:34
Քաղաքական

ՌԴ-ի վաղեմի ցանկությունը

ՌԴ-ի վաղեմի ցանկությունը

«Հյուսիս-Հարավ» նախագիծը եւ նմանատիպ մի շարք այլ հարցեր հիմնականում միտված են շեղելու մեր հասարակությանը շատ ավելի գլոբալ հարցերից. այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համաձայնագրերի փաթեթին եւ մեր տարածաշրջանի վրա դրա հնարավոր հետեւանքներին` ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

 

«Երեք օր անընդմեջ վրացական իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ որեւէ մեկին երբեք չեն վաճառի գազամուղի վերահսկիչ փաթեթը, իսկ դա նշանակում է, որ որեւէ մեկը` լինի դա Հայաստանը, թե Ադրբեջանը, ի վիճակի չի լինի ազդել վրաց պետության քաղաքական որոշումների վրա»,- նշեց քաղաքագետը:

 

Նա հավելեց, որ երեք պետությունները «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում արդեն երրորդ անգամ են ամրագրում, որ մտադիր են կառուցել երկաթգիծ, որը կկապի ոչ թե Ադրբեջանն Իրանի հետ, ինչը, նրա կարծիքով, ծիծաղելի է, այլ Ռուսաստանն Իրանի հետ: «Դա Ռուսաստանի Դաշնության վաղեմի ձգտումն է` ցամաքային տրանսպորտային կապ ունենալ Իրանի հետ»,- նշեց Շաքարյանցը: