Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Երեքշաբթի օրը ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կասկածում են նախորդ շաբաթ Թուրքիայում կայացած երկու ընկերական հանդիպումների մրցավարներին: Խոսքը փետրվարի 9-ի`Էստոնիա - Բուլղարիա ` 2:2, և Լատվիա-Բոլիվիա` 2:1, հանդիպումների մասին է. հաղորդում է Россия-24-ը:
Կասկած է հարուցել հատկապես այն փաստը, որ բոլոր 7 գոլերն իրացվել են 11 մետրանոցների միջոցով: Տարօրինակ է նաև, որ սպարինգները կազմակերպվել են ոչ թե ֆուտբոլի ֆեդերացիաների, այլ Futi Sports International չինական ընկերության կողմից:
Հավանաբար, հենց նույն ընկերությունն էլ տրամադրել է մրցավարներին, քանի որ նրանց անունները բացակայում են ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակում: Լատվիա-Բոլիվիա խաղից առաջ կազմակերպիչներն ասել են, որ մրցավարները Հունգարիայից են, մինչդեռ վերջիններս նշել են, որ Խորվաթիայից են:
Ներկայումս ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել: Չինական ընկերությունը և մրցավարները կասկածվում են հանցագործության մեջ: Գուցե նրանք կատարել են բուքմեյքերների պատվե՞ր` հանդիպման որոշակի վիճակագրական արդյունքի համար: