|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում գտնվող Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է ջրի արտադրության գործարան հիմնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ընկերությունը պատրաստ է 5 մլն դոլարի ներդրում կատարել ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Սրանով հիմա կառավարությունը զբաղվում է: Բացի այս, ավելի մեծամասշտաբ ներդրումային մի ծրագիր կա, որը դեռ պարզ չէ, թե որ մարզում է լինելու: Այն պահանջում է մոտավորապես 30-40 հա հեկտար տարածք, որը մոտ կլինի մայրուղուն, խնդիր չի ունենա գազի, լույսի և մեծ քանակությամբ ջրի: Ցավոք, Հայաստանը ենթակառուցվածքների մասով խնդիր ունի, բայց կառավարությունը կարծում է, որ նմանատիպ ծրագրերի համար պետք է պատրաստ լինել գործարարին ապահովել այդ ամենի հասանելիությունը, որքան էլ ծախսը մեծ լինի, քանի որ այն ապահովելու է 1000-ավոր աշխատատեղեր»,-նշեց նա: