կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-12 22:54
Տնտեսական

Չինական ընկերությունը կներգրավվի Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում

Չինական ընկերությունը կներգրավվի Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունեց  քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին և «China State Construction Engineering» կորպորացիայի  փոխնախագահ Սյու Թաոյին։

 
Ողջունելով նախարարին` հյուրերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակները՝ ընդգծելով, որ առավելապես հետաքրքրված են Հայաստանում պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ կատարվող  ճանապարհաշինական ծրագրերով։
  
Նշվեց, որ «China State Construction Engineering» կորպորացիան աշխարհում շատ մեծ ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը 100-ից ավելի երկրներում  շուրջ 5600 ծրագիր է իրականացրել։ Կառուցում են բարձրորակ, ժամանակակից շենք -շինություններ, օդանավակայաններ, արագընթաց մայրուղիներ ու երկաթուղիներ, թունելներ ու կամուրջներ։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը և առաջարկեց մասնակցություն ունենալ հարավային հատվածի շինարարությանը, որը նույնպես իրականացվում է  պետություն - մասնավոր հատված ձևաչափով։
 
Չարլզ Հայդերը նշեց, որ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մեծ պոտենցիալ ունեն, ուստի հույս ունեն հնարավորին շուտ սկսելու իրենց առաջին ծրագիրը Հայաստանում։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել նախարարության և չինական կազմակերպության մասնագետների հանդիպում՝ քննարկելու հնարավոր համագործակցության տարբերակներն ու պայմանները։