Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել է 2012 թվականի ֆինանսական բյուջեն, որով Հայաստանի համար նախատեսվում է 40 մլն դոլարի տնտեսական օգնություն։
Իսկ Հայաստանին տրամադրվելիք ռազմական օգնության չափը զիջում է Ադրբեջանին հատկացվող գումարին։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում իր անհանգստությունն է հայտնում նաեւ այն կապակցությամբ, որ 2012 թ. Հայաստանին հատկացվելիք օգնության չափը Կոնգրեսի` նախորդ տարվա հաստատած գումարից քիչ է։
«Ամերիկայի հայ համայնքը, քաջատեղյակ լինելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանին պատճառած` շարունակական բնույթ կրող տնտեսական խնդիրներին, մտահոգված է, որ նախագահ Օբաման կրճատել է Կոնգրեսի կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնությունը»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա նաեւ նշել է, որ Բաքվի համար ավելի շատ ռազմական օգնություն խնդրելով, ԱՄՆ նախագահը հաշվի չի առնում Ադրբեջանի ղեկավարության` Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները, այդպիսով` խոչընդոտելով խաղաղ կարգավորման գործընթացին:
Հայ Դատի հանձնախումբը նաեւ հիասթափություն է հայտնել, որ Օբաման որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկել հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ։
Նշենք, որ ԱՄՆ 2012 թ. բյուջեով դադարեցվում է նաեւ Հայաստանին հատկացվող օգնությունը գլոբալ առողջապահությանւ եւ երեխաների պաշտպանությանը վերաբերող ծրագրերով:
Նախագահ Օբամայի 2012 թ. ֆինանսական տարվա կովկասյան հատկացումները.
Գլոբալ առողջապահություն եւ երեխաների պաշտպանություն |
2010թ. ֆինանսական տարի սահմանվածը |
2011թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
2012թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
Հայաստան |
400.000 դոլար |
400.000 դոլար |
0 դոլար |
Ադրբեջան |
1.25 մլն Դոլար |
1.25 մլն Դոլար |
0 դոլար |
Վրաստան |
850.000 դոլար |
850.000 դոլար |
850.000 դոլար |
|
|
|
|
Տնտեսական օգնություն |
2010թ. ֆինանսական տարի սահմանվածը |
2011թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
2012թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
Հայաստան |
41 միլիոն դոլար |
40 միլիոն դոլար |
40 միլիոն դոլար |
Ադրբեջան |
22 միլիոն դոլար |
22.12 միլիոն դոլար |
16.6 միլիոն դոլար |
Վրաստան |
59 միլիոն դոլար |
68.66 միլիոն դոլար |
66.732 միլիոն դոլար |
|
|
|
|
Միջազգային ռազմական ուսման եւ վերապատրաստման |
2010թ. ֆինանսական տարի սահմանվածը |
2011թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
2012թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
Հայաստան |
450.000 դոլար |
450.000 դոլար |
450.000 դոլար |
Ադրբեջան |
900.000 դոլար |
900.000 դոլար |
900.000 դոլար |
Վրաստան |
1.8 միլիոն դոլար |
2 միլիոն դոլար |
2 միլիոն դոլար |
|
|
|
|
Օտար ռազմական ֆինանսավորում |
2010թ. ֆինանսական տարի սահմանվածը |
2011թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
2012թ. ֆինանսական տարի Օբամայի պահանջը |
Հայաստան |
3 միլիոն դոլար |
3.5 միլիոն դոլար |
3 միլիոն դոլար |
Ադրբեջան |
3 միլիոն դոլար |
3.5 միլիոն դոլար |
3 միլիոն դոլար |
Վրաստան |
16 միլիոն դոլար |
16 միլիոն դոլար |
16 միլիոն դոլար |