կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 02:01
Քաղաքական

Պարզապես մրցակցային պայքա՞ր

Պարզապես մրցակցային պայքա՞ր

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, ոչ թե լարված է, այլ պարզապես բնութագրվում է կոալիցիայի երկու կուսակցությունների միջեւ առկա որոշակի անհամաձայնությամբ:

 

Ըստ նրա` շուտով պարզ կինի, թե ինչպես կլուծվի այդ անհամաձայնությունը: «Բարգավաճ Հայաստանի» մասով կարող եմ նշել, որ նա, մի կողմից, կարող է հանդես գալ իբրեւ կոալիցիոն պարտնյոր եւ շարունակել գործունեությունը կոալիցիայի շրջանակներում, ինչը կնշանակի, որ ԲՀԿ-ն 2012-ի ընտրությունների ժամանակ հանդես կգա որպես ՀՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուի օժանդակող, մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն ցանկություն հայտնի քաղաքական դաշտում հանդես գալ որպես առանձին խաղացող, պետք է մտածի` արդյո՞ք ունի այնպիսի լիդեր, ով հնարավորություն կունենա ռեալ պայքարել ընտրողների դաշտում նախագահական ընտրությունների ժամանակ»,- նշել է քաղաքագետը:

 

Նա նաեւ ընդգծել է, որ ցանկացած անկայունություն, որ ստեղծվում է Հայաստանում, կարող է իր ազդեցությունը թողնել ոչ միայն երկրի ներքին, այլեւ արտաքին իրավիճակի վրա: «Սակայն տվյալ պահին խոսքը զուտ ներքաղաքական բանակցային գործընթացի մասին է, որը դեռեւս չի բերում քաղաքական անկայունության: Ոչ թե ընդդիմադիր ուժերի եւ իշխանության, այլ իշխանության մեջ գտնվող` առայժմ գործընկեր կուսակցությունների միջեւ եղած մրցակցային պայքար է»,- նշել է Մարկարովը: