Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկովյան «Պոկլոննայա գոռա»-ի վրա կտեղադրվի սառցե քանդակ՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի ծառայությանը հղումով։
Սառցե քանդակը զույգին կներկայացնի 1946թ․ իրենց առաջին ամուսնության ժամանակ։ Նշվում է՝ Վարդանյաններն ամուսնացել են երեք անգամ, բայց միայն առաջինի՝ իսկական արարողության ժամանակ է Գոհար Վարդանյանը ճերմակ զգեստ կրել։ Մյուս ամուսնությունները տեղի են ունեցել հետախուզական գործողությունների շրջանակում։
Հավելվում է՝ քանդակի բացումը տեղի կունենա երկուշաբթի՝ «Սառցե Մոսկվա» ամանորյա փառատոնի շրջանակում։
«Մենք չէինք կարող անտարբեր անցնել ամբողջ կյանքն ի շահ մեր պետության աշխատած Վարդանյանների բացառիկ ճակատագրի կողքով. մենք ցանկանում ենք նրանց հերոսության մասին պատմել հանրության լայն շերտերին»,- մանրամասնել է փառատոնի հեղինակ Ալեքսանդր Կովտունեցը։