Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության` 2011-ին աշխարհում շնչառական սուր վարակիչ հիվանդությունների հարցում գրանցվել է չափավոր լարվածություն: Վիճակը կայուն է եւ հանգիստ նաեւ Հայաստանում. այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Շնչառական հիվանդությունների բարձր ցուցանիշ է գրանցվել ԱՄՆ 17 նահանգներում, Գերմանիայում, Սկանդինավյան երկրներում, Չեխիայում, Ռուսաստանում եւ Վրաստանում:
Հայաստանում այս պահին տարածված է հարբուխի B տեսակը, որը համարվում է միջին բարդության. կանխարգելիչ միջոցառումներն ու բուժումը նույնն են, ինչ սովորական հարբուխների դեպքում: Ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում մանկապարտեզներում, դպրոցներում, բուժկանխարգելիչ կետերում:
Ներկայումս Հայաստանում կա շնչառական հիվանդություններով վարակված 180 հիվանդ:
Թեեւ Հայաստանում վիճակն առայժմ հանգիստ է, բանախոսը հորդորում է` հիվանդ լինելու դեպքում մնալ տանը` ուրիշներին չվարակելու համար, եւ անմիջապես դիմել բժշկի: