|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նախորդ տարվա դեկտեմբերից հանրապետությունում տարածված են սուր շնչառական հիվանդությունները, ինչի հետևանքով աննախադեպ աճել է բուժհաստատություններ դիմողների թիվը: Հայստանում տարածված է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը (խոզի գրիպ), արդյունքում` հիշյալ վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 3-ը` 2015 թվականին:
Yerkir.am-ը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանից հետաքրքրվեց` արդյո՞ք հոսպիտալում բուժվում են սուր շնչառական հիվանդություններով վարակված զինծառայողներ:
«Առայժմ մեզ մոտ նորմալ է իրավիճակը, շնչառական խնդիրներ ունեցող զինծառայողներ մեզ մոտ բուժում ստանում են, սակայն ընդհանուր համաճարակային վիճակը հանգիստ է»,- ասաց նա և հայտարարեց, որ հոսպիտալում կարանտին հայտարարված չէ: