|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հանրապետության ողջ տարածքում տեղացող առատ ձյան պատճառով ամբողջովին փակվել է Սելիմի լեռնանցքը, Թալին-Մարալիկ-Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածը: Նշված վայրերում խիստ բուք է, մառախուղ, տեսանելիությունը` 0 աստիճան. ԵՐԿԻՐ-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մայրաքաղաքից դեպի Ապարան տանող ճանապարհահատվածը թեեւ բաց է, սակայն այստեղ էլ խիստ բուք է, տեսանելիությունը ցածր` 5-7 մետր: Նույն վիճակն է նաեւ Դպրավանք- Ճամբարակ-Վարդենիս ճանապարհահատվածի ուղղությամբ: Վայքում, հատկապես` Սարավանի լեռնանցքում, եւս առատ ձյուն է ու մրրիկ, մառախուղի պատճառով տեսանելիությունը խիստ ցածր է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: