Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու նպատակով՝ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կոչ է անում բնակչությանը.
• Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես օրվա ժամը 12:00-17:00, հնարավորինս գտնվել ստվերում,
• ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
• ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու համար կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
• օգտագործել բավարար քանակությամբ հեղուկներ, (սիրտ-անոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
• զերծ մնալ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքների չարաշահումներից,
• խորհուրդ է տրվում տարածքները մշտապես օդափոխել, խուսաբել արևի տակ կայանված փոխադրամիջոցներում երկար ժամանակ մնալուց,
• հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը՝ բացառելով սառը օդի հոսանքի անմիջական ուղղվածության տակ գտնվելը,
• հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ,
• լողափին արևային լոգանքների սկզբնական տևողությունը սահմանել 15 րոպեից ոչ ավել, այնուհետև աստիճանաբար ավելացնել,
• առավել ուշադիր լինել երեխաների, մեծահասակների և սիրտ-անոթային հիվնադություններ ունեցող անձանց նկատմամբ:
Ամռան տապին վերընշված խորհուրդները չպահպանելու դեպքում հնարավոր է արևահարության ի հայտ գալը:
Արևահարությունը՝ գլխի անպաշտպան մակերեսին բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով գանգուղեղի աշխատանքի խանգարում է, որի ախտանշաններն են՝
• անզուսպ փսխում,
• սաստիկ գլխացավ,
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
• սրտի բաբախման արագացում (պուլսը՝ 120-140),
• դժվարացած շնչառություն,
• անտարբերություն շրջապատի հանդեպ,
• քրտնարտադրության բացակայություն,
• մկանային կծկանքներ,
• ապակողմնորոշում,
• ծանր դեպքերում հնարավոր են հալյուցինացիաներ, զառանցանք, ուշագնացություն:
Առաջին օգնություն. Նման դեպքերում նախ և առաջ անհրաժեշտ է կանչել շտապ օգնություն, իսկ մինչ վերջինիս գալը անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները՝
• տեղափոխել տուժածին ստվեր
• հնարավորինս ազատել նրան հագուստից և փաթաթել զով ջրով թրջվաց սավանով
• հովացնել տուժածին զով ջրով, տալ խամելու զով ջուր,
• եթե տւժածը ուշագնաց է, ապա անուշադրի սպիրտով ուշքի բերել, այնուհետև տալ խմելու սառը ջուր կամ հանքային ջուր:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմին