|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ֆրանսիայի հրապարակում հանդիպեց մոտոցիկլիստների հետ:
Ոստիկանության պետը նշեց, որ ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ երեկոյան և գիշերային ժամերին մոտոցիկլետներով աղմուկով երթևեկելու, նաև մրցավազքեր կազմակերպելու, խախտումներով վարելու հետ կապված:
Վալերիյ Օսիպյանը հորդորեց պահպանել երթևեկության կանոնները, և առանց համարանիշի մոտոցիկլետ չվարել:
Մոտոցիկլետների սիրահարներին զգուշացվեց, որ օրենքը շրջանցողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Մոտոցիկլիստներն էլ իրենց հերթին բարձրացրին որոշ խնդիրներ երթևեկության անվտանգության վերաբերյալ և մայրաքաղաքում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող ու համակեցության կանոնները ոտնահարող երթևեկության մասնակիցների մասին:
Ներկա գրեթե բոլոր մոտոցիկլիստները համակարծիք էին, որ անթույլատրելի է գերհզոր բարձր ձայնով երթևեկել Երևանում գիշերային ժամերին: Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին աջակցել ճանապարհային ոստիկաններին նման վարողների հայտնաբերելու գործում:
Հանդիպման վերջում ի նշան ձեռք բերված համաձայնության՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ մոտոցիկլիստները շրջեցին մայրաքաղաքում, ինչի ընթացքում նրանց մասնագիտական պարզաբանումներ արվեցին համակեցության, ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները չխախտելով երթևեկելու վերաբերյալ: