|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահի աշխատակազմը ոչ պաշտոնապես խնդրել է գործադիր իշխանության ներկայացուցիչներին հրաժարվել սոցիալական ցանցերում էջ կամ անձնական բլոգ վարելուց. գրում է Известия-ն:
«Նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, հատկապես` ուժային, ասվել է որ բոլոր սոցցանցերում գործելու են մամուլի ծառայությունները»,- թերթին պատմել է Կրեմլի աղբյուրը:
Նրա խոսքերով` խնդրանքը չի վերաբերում նահանգապետերին, Պետդումայի պատգամավորներին եւ Դաշնային խորհրդի անդամներին: «Սակայն նրանք իրենք պետք է պատասխանատու լինեն իրենց խոսքերի համար»,- հավելել է թերթի աղբյուրը: