|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը։
Դրա մասին են երազել Վեհիբ փաշան, Կարաբեքիրը, Դեմիրելը….
Ո՞վ կպատկերացներ, որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը։
Ու դա ամբողջը չէ. նա հանձնարարական է տվել աշխատանքային խումբ ձեւավորել, որը կզբաղվի այդ թուրքական երկաթուղու կառուցմամբ։
Բարի գալուստ էրմենիստա՞ն…
Հ.Գ. Ի՞նչ «հայկական խաչմերուկ»։ Դա ոտքից գլուխ «թուրքական խաչմերուկ» է։
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ