Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 2019 թ. հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվեց վերջին տասնամյակի ամենավատ ցուցանիշը. հավաքվեց շուրջ 9.856.100 դոլար, որն ամենացածրն է 2008 թվականից սկսած անցկացվող հեռուստամարաթոնների ցուցանիշների շարքում:
Դատելով արդյունքներից՝ կարելի է փաստել, որ Սփյուռքում այնքան էլ ոգևորված չեն Փաշինյանի կառավարության գործունեությամբ, այլապես՝ ոգևորությունն ավելի մեծ կլիներ կամ, առնվազն, անցյալ տարիների համեմատ, գումարային առումով հավասար ցուցանիշներ կգրանցվեին 2019 թ.: Ի դեպ, 2008 թ. գրանցվել է 35.009.156 դոլար արդյունք, որը շուրջ 3,5 անգամ ավելի է այս տարվա ցուցանիշից:
2009 թ.-ին, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, գրանցվել է ցուցանիշի կտրուկ անկում:
2008 - 35.009.156 դոլար
2009 - 15.875.043 դոլար
2010 - 20.862.733 դոլար
2011 - 12.286.478 դոլար
2012 - 21.422.477 դոլար
2013 - 22.500.000 դոլար
2014 - 12.399.550 դոլար
2015 - 10.378.465 դոլար
2016 - 15.428.777 դոլար
2017 - 12.505.456 դոլար
2018 - 11.109.603 դոլար
2019 - 9.856.100 դոլար
Հիշեցնենք՝ այս տարի Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել «Հեռուստամարաթոն-2019», որի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ի հավելումն՝ կից ներկայացնում ենք նաև 1997 թվականից սկսած հանգանակությունները հիմնադրամին: