Մոսկվայում հունվարի 15-ին մահացել է անիմացիոն ֆիլմերի հայտնի ռեժիսոր, երեխաների համար սիրելի մուլտֆիլմերի և գրքերի հեղինակ` Յուրի Պռիտկովը: Նա 90 տարեկան էր: Մահվան պատճառը հայտնի չէ:
Պռիտկովը Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա եկավ Մեծ հայրենական պատերազմից հետո: Նա մտավ հիմնական աշխատակազմ, երբ ավարտեց մուլտիպլիկատորական դասընթացները: 1962-ին դարձավ ռեժիսոր: Հիմնականում համագործակցում էր իր կնոջ` Տատյանա Սազոնովայի հետ, ով նկարիչ-դիզայեներ էր: Ավելի ուշ այս գործում ներգրավվեց Յուրիի աղջիկը` Կսենիա Պռիտկովան:
Ամուսինները նկարահանեցին շուրջ 30 մուլտֆիլմ: Թոշակի անցնելուց հետո Պռիտկովը Սոյուզմուլտֆիլմից-ից մի քանի հիշողություններ գրառեց պատմվածքների տեսքով: