|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքական Roketsan ընկերությունը փորձարկել է նոր ուղղորդվող «Աքընջը» հարձակվողական անօդաչու թռչող սարքը, որն արտադրում է Baykar Savunma-ն:
Դրա վերաբերյալ ներկայացված անիմացիոն տեսանյութում այդ ԱԹՍ-ները խոցում են ռուսական «Պանցիր» ՀՕՊ համակարգերը։
Ուշագրավ է, որ թուրքական ԱԹՍ-ների դեմ ամենահաջող համակարգը ռուսական «Պանցիր»-ներն են, որոնք իրենց արդյունավետությունն արդեն ապացուցել են Սիրիայում ու Լիբիայում և, փաստորեն, գլխացավանք են դարձել թուրքական արտադրողների համար։
Ռուսական մեդիատիրույթում ծաղրում են հրապարակված անիմացիոն տեսանյութը՝ նշելով, որ այնտեղ «Պանցիր»-ները լիցքավորված չեն եղել հրթիռներով, այդ իսկ պատճառով հաջողվել է խոցել։