|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հուլիսի 9-ին ներկայացրեց «ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» նոր անիմացիոն ֆիլմի բաց դիտմանը, ստեղծագործական խմբի հետ հանդիպմանը և ֆիլմի քննարկմանը:
Մշակութասեր հանրությանն է ներկայացվում նոր անիմացիոն քառալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ֆիլմ, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի արտասահմանյան շրջագայություններին: «Ես երջանկություն եմ ունեցել համերգներով հանդես գալ Եվրոպայի գրեթե բոլոր, ամերիկյան մի շարք երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, Ճապոնիայում: Յուրաքանչյուր հյուրախաղային ուղևորություն նոր հանդիպում էր հետաքրքիր մարդկանց, հրաշալի երաժշտական կոլեկտիվների, նշանավոր գրողների, նկարիչների, հասարակական գործիչների հետ»- պատմում է Արամ Խաչատրյանը:
Ֆիլմը նկարահանել է ILABS Armenia ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Օգտագործվել են տուն-թանգարանի արխիվային նյութերը: