|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Արարատյան» պոմպակայանում շինաշխատանքների պատճառով հունվարի 17-ի ժամը 09-ից մինչեւ հունվարի 18-ի ժամը 21-ը կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդ փողոցի ու 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մնացած հատվածներում, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1, Բ-2, Բ-3, Բ-4 զանգվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
«Երեւան-Ջուր» ընկերությունից հայտնում են, որ կդադարեցվի նաեւ Արարատի մարզի Գեղանիստ եւ Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը: