Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հարավային Սուդանի անկախացումն առաջին հերթին հետաքրքիր զարգացումների կարող է բերել Աֆրիկայում, որտեղ կա չճանաչված Սոմալիլենդը»,-ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Անդրադառնալով Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի ազդեցությանը ԼՂ հարցի վրա՝ քաղաքագետը նշեց, որ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն մեզ համար մի կողմից այդքան էլ կարևոր չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է դեռևս 19 տարի առաջ: Սակայն Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը հետաքրքիր է միջազգային քաղաքականության մեջ նոր տարրերի ի հայտ գալու առումով, այսինքն` որպես անկախանալու մեխանիզմ ինքնորոշման իրավունքը միջազգային քաղաքականության մեջ սկսում է ակտիվանալ:
«Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով մենք ձեռք ենք բերում ևս մեկ հզոր հաղթաթուղթ: Ադրբեջանը կմտահոգվի՝ հասկանալով, որ Հարավային Սուդանի հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքի իրացում»,-նկատեց Մարկարովը:
Վերջինս, անդրադառնալով ինքնորոշման իրավունքի մյուս դեպքերին, ինչպիսիք են Հարավային Օսիան, Կոսովոն, Աբխազիան, Ղարաբաղը, ասաց, որ վերոնշյալ երկրներում ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերն ունեն նմանություններ և տարբերություններ:
«Լեռնային Ղարաբաղի եւ Սուդանի ինքնորոշման իրավունքի իրականացման, գործառնության ձեւի մեջ կան նմանություններ, իսկ տարբերությունը կայանում է նրանում, որ ԼՂ-ն իր ինքնորոշման հանրաքվեն անցկացրել է 1990-1991թթ. առկա իրավական նորմատիվների բազայի հիման վրա` համաձայնեցված քաղաքականության արդյունքում, իսկ Սուդանի բնակչությունը գնաց այդ քայլին` առանց նախկին մետրոպոլիաների համաձայնության»,-ասաց պարոն Մարկարովը: