կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 15:43
Մշակույթ

Եթե Մազմանյանը մի բան մտածում էր, անպայման իրագործում էր

Եթե Մազմանյանը մի բան մտածում էր, անպայման իրագործում էր

Այն, ինչ մտածել էր Մազմանյանը, ինչ ծրագրեր ուներ, կյանքի կկոչվեն, քանի որ դրանք ի նպաստ մեր բուհի են. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան Անիտա Երզնկյանը:

 

Երզնկյանը Մազմանյանի հետ առնչվել է վերջին 2-3 տարիներին, բայց հասցրել է նրա հետ իրականացնել մի շարք ծրագրեր` կապված ինստիտուտի հետ, ցավոք, մի շարք ծրագրեր էլ մնացին կիսատ:

 

«Մազմանյանը շատ ակտիվ էր, եթե մի բան մտածում էր, անպայման իրագործում էր: Դա շատ բացառիկ ունակություն է եւ բացառիկ տեսակ: Երբեմն ֆանտաստիկ բաներ էր մտածում, ու մենք ասում էինք` ինչպե՞ս կարելի է, այստեղ, այս պայմաններում հնարավոր չէ դա իրագործել, բայց արդյունքում ծրագիրը կյանքի էր կոչվում»,- ասաց Երզնկյանը:

 

Նա տեղեկացրեց նաեւ, որ Մազմանյանը ցանկանում էր, որ ուսումնառությունը կինոֆակուլտետում բոլոր մասնագիտությունների համար երկու տարի լինի նույնացված, այսինքն` ուսանողների մասնագիտացումը լինի երկու տարի հետո, քանի որ շատ անգամ դիմորդների ցանկությունները չեն համապատասխանում նրանց ունակություններին:

 

Մազմանյանը ցանկանում էր նաեւ, որ ինստիտուտում պարբերաբար վարպետաց դասեր կազմակերպվեն, ինչպես 2013-ին Լոձի համալսարանի դասախոսները շուրջ երկու ամիս աշխատեցին թատերականի ուսանողների հետ: «Մազմանյանն անգամ կոնկրետ մարդկանց ցուցակ ուներ, որոնց ցանկանում էր հրավիրել ինստիտուտ` դասախոսությունների: Մենք պետք է անենք ամեն ինչ` նրա ծրագրերը շարունակելու, իսկ մտահղացումները` իրականացնելու համար»,- ասաց Երզնկյանը: