|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ելք» խմբակցության այն հարցապնդումը, որը վերաբերում է ՀԷՑ և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին տասը տարվա գործունեությանը:
Հիմնական զեկուցող` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտնեց, որ Թուրքմենստանից Իրանի միջոցով Հայաստան գազ ներկրելու վերաբերյալ քննարկումները միշտ էլ եղել են և ներկայումս էլ կան:
«Թեպետ քննարկումներ կան, բայց այդ հարցում որևէ տեղաշարժ չկա: Տեղաշարժ չկա, որովհետև մեզ առաջարկվող գները մրցունակ չեն մեր կողմից ստացվող գազի գնի հետ»,- ասաց նախարարը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է, և դրանից ավելի մրցունակ առաջարկ Հայաստանը չի ստացել»: Նախարարն արձագանքեց. «Այո, պարո'ն Շարմազանով, շատ ճիշտ հասկացաք»: