|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նախատոնական օրերի համեմատ ադրեջանա-ղարաբաղյան շփման գծում հունվարյան առաջին 7 օրերին համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին Երկիրի թղթակցին տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նրա տեղեկացմամբ` հունվարի առաջին 7 օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի 81 խախտում է արձանագրվել , որի ընթացքում հակառակորդի կողմից շուրջ 500 կրակոց է արձակվել` "СВД”, "ПК”, "УТЁС”, ”РПГ” եւ այլ տիպի փոքր ու խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից:
“Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: Պաշտպանության բանակի համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է”,-նշել է Սենոր Հասրաթյանը` ավելացնելով, որ այն ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն է տարածում, թե իբր հայկական ուժերն են խախտում հրադադարի ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է եւ իրականությանը չի համապատասխանում, ինչի մասին վկայում են վերոնշյալ տվյալները: