Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում հայտնվել են ավտոմեքենաներ, որոնց ետեւի ապակիների վրա փակցված են կանացի բարձրաճիտք կոշիկի նշաններ, ինչը նշանակում է.«Զգուշացե՛ք, ղեկին կին է»: Հայաստանի վարորդներն էլ ետ չմնալու համար նույնպես զգուշացնող նշաններ են փակցրել իրենց մեքենաների վրա.«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է»:
«Ինչիս է պետք մեքենան, որը վրաս նստում է տարեկան 100.000 դրամից էլ թանկ` չհաշված վառելանյութը: Ամսեկան 1-2 անգամ եմ այն օգտագործում` այցելելով թոռներիս. տաքսիով գնալ-գալն ավելի էժան կնստի վրաս»,-զայրացած ասաց արարատցի Արտակ Կիրակոսյանը, եւ հարցին, թե ում դեմ եք այդքան զայրացել` պատասխանեց Հայֆիլմի դերասանի պես.«Աշխարհի»:
Մարդիկ բողոքում են, որ կառավարությունն ընդունելով ԱՊՊԱ-ն` հաշվի չառավ հանգամանքը, որ առջեւում տոներ են, որոնք բավականին ծախսատար են.«Ախր, Նոր-տարին մի կողմից, ապահովագրումը մյուս կողմից մեզ դրել են իրավիճակի մեջ, որից անպարտք դուրս գալն անհնար է, մնում է` պարտքով գումար տվող գտնել, քանի որ հիմա բոլորը ուզում են միայն: Ոչ ոք էլ չի հետաքրքրվում մեզնով: Առանց աշխատատեղերի ավելացման` ինչքան կարող են հարկերն են ավելացնում ու թանկացնում»,-ասաց երեւանաբնակ Գալուստ Դավթյանը, ով նույնպես վաճառում է իր ավտոմեքենան, քանի որ, ինչպես նշեց վերջինս, ամսեկան ծախսերը եկամուտներից կրկնակի անգամ շատ են:
ԱՊՊԱ-ն եկավ նապաստակի արագությամբ, պարտադրաբար ու ծախսերով, եւ միայն խորհրդարանական ընդդիմությունը լսեց ժողովրդի ձայնը, որը սակայն չլսելու տվեց կառավարությունը` այդպես էլ անպատասխան թողնելով նրանց ներկայացրած քաղաքացիական պահանջագիրը: «Ես սպասում էի կառավարության պատասխանին, որ հետո ապահովագրեմ մեքենաս, բայց կարծես մեր ղեկավարները փակել էին ականջները.«Ձայն բարբառո անապատի»: Չեմ ապահովագրելու` փոխարենը կգնամ ավտոշուկա, կվաճառեմ մեքենաս, հետո տունս ու... ընտանիքով կհեռանամ հայրենիքիցս` բնակվելով ժողովրդավար ուրիշի հայրենիքում»,-ասաց Դավիթ Արամյանը, ով բնակվում է Երեւանում: