Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սնանկացած նավթագազային ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ նույն ընկերության նախկին աշխատակից Պլատոն Լեբեդևին դատական երկրորդ գործընթացի ժամանակ մեղավորներ են ճանաչվել:
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», ամբաստանյալները որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերել դատավճռի հանդեպ. Լեբեդեւը գիրք կարդալիս, իսկ Խոդորկովսկին թղթերն է դասավորելիս եղել:
Նրանք մեղավոր են ճանաչվել խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի ունեցվածք հափշտակելու եւ օրինականացնելու համար: Նրանք մեղադրվում են 218 միլիոն տոննա նավթ գողանալու համար:
Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուվգանտը հայտարարել է, որ բողոքարկելու են դատավճիռը:
Ձեռքներին Խոդորկովսկու նկարները` դատարանի շենքի մոտ հավաքված մոտ 300 մարդիկ պահանջել են դատարվորին լինել արդար եւ ազատ արձակել ամբաստանյալներին:
«Ինտեֆաքսը»-ի թղթակիցը փոխանցել է, որ ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 20 մարդ. նրանք չեն ենթարկվել ոստիկանների պաստառները իջեցնելու հրամաններին: