Պորոշենկոն դաշնայնացման կողմնակիցներին ևս 72 ժամ է տվել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է կայացրել երկարաձգել երկրի արևելքում սահմանված հրադադարի ժամկետը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին France Presse-ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը։
«Նախագահ Պորոշենկոն առաջարկել է 72 ժամով երկարաձգել հրադադարի ժամկետը»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրադադարի ժամկետը լրանում է այսօր՝ 23.00-ին: